Քաղաքացիները պետական նպաստ, բնակարան հատկացնելու դիմումներ են ներկայացրել Սոցապնախարարություն

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

2017 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1178 դիմում, որից 865-ը գրավոր, 313-ը բանավոր:

Նշված դիմումներից 501-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 348 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ նոյեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 849 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 214 (25%),պետական նպաստների 72 (8%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 52 (6%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 49 (6%), ավանդի փոխհատուցման 34 (4%), աշխատանք տրամադրելու 24 (3%), բնակարան հատկացնելու 20 (2%), աշխատանքային օրենսդրության 9 (1%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 101 (32%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 92 (29%), ավանդի փոխհատուցման 37 (12%), պետական նպաստների 25 (8%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 16 (5%) և հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 15 (5%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 362 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը՝ 272-ը (75%) պարզաբանվել է, 63 (17%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 15-ը (4%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 12-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Նոյեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:

Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: