Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության համար

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի՝ 1948 թ.  ծնված Հ.Ազատյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայողի:

Մայիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինիս մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 

Այսպես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ունենալով վարկային պարտավորություններ, պարտքով գումար է խնդրել տարբեր անձանցից, սակայն մերժվել է։

Դեպքի օրը՝ 2017թ.  ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,  նա նստել է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կայանված, նույն քաղաքի բնակչի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան և պատվիրել մեկնել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն:

Արարատի մարզի Նորամարգ և Ռանչպար գյուղերը բաժանող ոռոգման ջրատարի մոտ, բնական կարիքները հոգալու պատրվակով, վարորդին առաջարկել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո միասին դուրս են եկել ավտոմեքենայից, որտեղ պայմանագրային զինծառայողը հարձակվել է վարորդի վրա և ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև, գետնից վերցրել մետաղյա ատամնանիվ և հարվածել գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այնուհետև զինծառայողը վարորդի գրպանից  հափշտակել է առկա գումարը և բջջային հեռախոսը, իսկ դին քաշելով՝ գցել ջրատարի մեջ, որից հետո «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով  և 183-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: