Երևան-Արտաշատ ճանապարհի 8 կամուրջների և ուղեանցերի շինարարությունն ավարտվել է

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների և ուղեանցերի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց, ծանոթացավ կատարված աշխատանքներին։

Այնթապի կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է, ափային հենարանների հիմքերի վրա կառուցվել է նորը։

Մասիս-Այնթապ համայնքները կապող կամրջային հանգույցում նախարարը մեկուսացման որոշակի թերություններ նկատեց և հանձնարարեց շտկել դրանք։

Մասիս քաղաքը Մարմարաշեն համայնքին կապող կամուրջը նորակառույց է։

Նորակառույց է նաև Բուրաստանի ուղեանցը, որը համայնքի բնակիչների գյուղտեխնիկայի և անասունների համար անվտանգ երթևեկ ու անցում է ապահովում դեպի վարելահողեր ու արոտավայրեր։

Արաքսավան-Դիմիտրով և Արտաշատի կամուրջների մի շարք հատվածներում մնացել են միայն արգելապատնեշների տեղադրման և գծանշման որոշակի աշխատանքներ։ 
Նախարարին ներկայացնելով իրավիճակը՝ շինարարները նշեցին, որ մեկ-երկու օրից աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն։

Վերակառուցվել է նաև Մասիս-2 կամուրջը, որը Մասիս գյուղական համայնքից կապ է ապահովում դեպի վարելահողեր։ Գյուղապետը մտահոգություն ներկայացրեց՝ 
կապված ոռոգման համակարգի հետ։ Շինարարը պարտավորվեց ուսումնասիրել և լուծում տալ խնդրին։

Նախարարն առանձնակի ուշադրություն է դարձնում անվտանգության խնդիրներին։ Նա հանձնարարեց մի քանի կամուրջների և ուղեանցերի ճանապարհամերձ 
հատվածներում ավելացնել արգելափակոցները, ճանապարհամերձ հատվածներին մոտ գտնվող բարձր լարման էլեկտրասյուները տեղափոխելու հնարավորություններն էլ 
քննարկել էլեկտրացանցի ներկայացուցիչների հետ և լուծումներ գտնել։

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում կամուրջների և ուղեանցերի շինարարության ընթացքում որոշ ժամանակահատվածում երթեկությունը 
տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ:

Մայիսի 25-ից կամուրջներին հարող հատվածներում այն երկկողմանի վերականգնվեց: Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն 
ու բարեկարգումը շարունակվեցին և ավարտին հասցվեցին արդեն բաց երթևեկության պայմաններում: