Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է․ բնակչության շրջանում կան վիրավորներ․ ԱԻՊԾ
Հասարակություն
10.11.2020 | 01:26Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
«Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։
Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։
ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։