Կառավարությունը քանի՞ փախստականի կհատկացնի 60.000 դրամ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Կառավարության վաղվա նիստում կքննարկվի ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու հարցը: Ըստ ներկայացվող նախագծի՝ ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար Կառավարությունն 9 ամիս ժամկետով պետք է յուրաքանչյուր ընտանիքի վճարի 60.000-ական դրամ:

Նախագծում նշված է՝ փոխհատուցման տրամադրումը կարող է դադարեցվել, եթե դադարեցվի դիմողի փախստականի կարգավիճակը, դիմողը օգտագործի փոխհատուցումը ոչ նպատակային, կամ մեկնի ՀՀ-ից:

Նշենք, որ, ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում ապաստան հայցող անձանց, փախստական ճանաչված կամ այլևս փախստական չհամարվող անձանց վերաբերյալ 2017թ. հունվար-հունիսի զեկույցի՝ փախստականի կարգավիճակ է շնորհվել 46 անձի: Ամենաշատ դիմողերը եղել են Սիրիայից՝ 33 քաղաքացի, 4 քաղաքացի դիմել է Ադրբեջանից, որից 2-ը երեխաներ են: 2017թ.-ի հունվար-հունիս ամիսներին, ժամանակավոր ապաստան է հայցել 55 անձ: Կրկին դիմողների մեծ մասը Սիրիայից է:

Ի դեպ, Կառավարության 60 հազարական դրամները կստանան փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանցից միայն նրանք, ովքեր, ըստ օրինագծի, կունենան ինքնասպասարկման ապահովման ունակություն, վերջին հինգ տարիներին բնակելի տարածքի առքուվաճառքով զբաղված չեն լինի և կունենան անապահովության 0-ից բարձր միավոր:

 

Լիլիթ Շաբոյան