Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 50 միլիոնը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 50 միլիոնը: Ըստ Worldometer-ի՝ մինչև նոյեմբերի 8-ը աշխարհում գրանցվել է ավելի քան 50 միլիոն 540 հազար վարակման դեպք, որոնցից գրեթե 1 միլիոն 260 հազարը մահացու ելք է ունեցել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Վարակակիրների ամենամեծ թիվը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 10 միլիոն 212 հազար դեպք, մահացության դեպքերի թիվը գերազանցել է 243 հազարը, առողջացել է 6,44 միլիոն մարդ:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ կա 8 միլիոն 533 հազար վարակման դեպք, ավելի քան 126 հազար մահացել է, իսկ 7 միլիոն 894 հազարը՝ առողջացել:

Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (ավելի քան 5․65 միլիոն վարակման, մահվան 162 հազար, առողջացման՝ 5․06 միլիոն դեպքեր), Ռուսաստանը (1․774 միլիոն վարակման, 30․5 հազար մահվան, 1․32 միլիոն առողջացման դեպքեր) և Ֆրանսիան (ավելի քան 1․74 միլիոն վարակման, 40․1 հազար մահվան, 1․28 միլիոն առողջացման դեպքեր):

Գերմանիայում, ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի, համաճարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 658.505 մարդ, մահացությունների թիվը 11․289 է:

Տաթև Ֆռանգյան