Վրաստանում բողոքի ցույցերը չեն հանդարտվի․ ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է բռնություն գործադրելու մեջ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ հավաքված ցուցարարները, որոնք բողոքում են հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ուշ գիշերին որոշել են ցրվել ու կրկին հավաքվել այսօր ժամը 18:00-ին։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան հայտարարել է՝ բոլորը տեսան, որ այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել՝ բացի բռնություն գործադրելուց, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։

«Մենք բոլորս տեսանք, որ իշխանությունը, վարչակազմը միայն ու միայն բռնություն է։ Բացի բռնությունից՝ այն ոչինչ չի կարող անել ու չի անի, քանի որ այն բռնի է։ Այս պայքարը չի հանդարտվի, մենք կհավաքվենք Ռուսթավելի պողոտայում ժամը 18։00-ին»,- հայտարարել է Մելիան։

Հիշեցնենք՝ նախօրեին Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվել։ Երկրի խորհրդարանի շենքի դիմաց հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնց գլխավոր պահանջը ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի հրաժարականն է եղել։

Ավելի ուշ իրավապահները ԿԸՀ շենքի դիմաց հավաքված ցուցարարների նկատմամբ, առանց նախազգուշացնելու, ջրցան մեքենաներ են կիրառել։ Այդ պահին ԿԸՀ-ի դիմաց շուրջ 50 հազար մարդ է եղել։ Որոշ աղբյուրներ հայտնել են նաև արցունքաբեր գազ կիրառելու մասին, սակայն ՆԳՆ-ն հերքել է։

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գումարման խորհրդարանը: 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից բողոքի ցույցեր են անցկացնում:

Տաթև Ֆռանգյան