ԼՀԿ-ն Զինվորի հիմնադրամին վճարվող գումարի շեմը բարձրացնելու երեք տարբերակ է առաջարկում

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրել է.

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվելիք վճարների մասին

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ այս թեման հասունացել է և դարձել ամենաքննարկվողներից մեկը, որոշեցի մի քիչ հաշվարկներ կատարել և անդրադառնալ հարցի մի շարք կարևոր կողմերին:

Այսպես.

1.Ի սկզբանե «1000 դրամների» համակարգի հիմքում դրված է եղել ապահովագրական մեխանիզմների գործարկումը, այն է՝ զոհված և վիրավորված մեր հերոսների ընտանիքներին օրենքով սահմանված ապահովագրական հատուցում վճարելու նպատակով՝ պարբերաբար կատարվող ապահովագրական վճարներից, որոնք պետք է հիմնավորված լինեն ակտուարային հաշվարկներով, ժամանակի ընթացքում ձևավորել անհրաժեշտ չափով ֆինանսական միջոցների ֆոնդ: Դա նշանակում է, որ տվյալ համակարգի առանձնահատկությունը ենթադրում է, որ ապահովագրավճարը պետք է լինի ֆիքսված գումար, որը հանդիսանում է ապահովագրական ծածկույթի դիմաց վճար և որի չափը կախված չէ մարդու եկամտի մակարդակից, ինչպես ցանկացած ապահովագրության դեպքում:

2.Համակարգը պետք է լինի հնարավորինս պարզ, հասկանալի և վարչարարություն չպահանջող:

Այս տրամաբանության ներքո, այդ վճարը պետք չէ դարձնել հարկ կամ տուրք: Հիմնադրամի՝ հատուցումներ կատարելու գործառույթը պետք չէ փոխանցել պետական բյուջեին, որովհետև բյուջեի մուտքերը և ելքերը պլանավորվում են մեկ տարվա համար, իսկ ծախսերը կատարվում են ըստ կառավարության առաջնահերթությունների:
Մինչդեռ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարագայում միջոցները պետք է կուտակվեն ոչ միայն ապահովագրությանն ուղղվող պարբերական վճարներից, այլ նաև դրանց կառավարման արդյունքում ձևավորված եկամտից:

3.Ճիշտ չէ նաև այս հարցը դիտարկել որպես միայն կառավարության խնդիր, սա համազգային հարց է, և ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում պետք է հասնել նրան, որ այս վճարը վճարեն ոչ միայն Հայաստանում աշխատող վարձու աշխատողները:

4.Վերոհիշյալից ելնելով՝ այս համատեքստում նպատակահարմար չէի համարի աշխատավարձի նկատմամբ տոկոսային դրույքաչափ սահմանելու և ապահովագրության վճարը հարկի վերածելու գաղափարի քննարկումը: Այն ամբողջությամբ փոխում է հարցի կոնցեպտը և տանում է այլ դաշտ:

5.Միևնույն ժամանակ, թեև ներդրված «1000 դրամների» համակարգը ի սկզբանե չէր ենթադրում կոնցեպտը դիտարկել սոցիալական արդարության տեսանկյունից, այդուհանդերձ ակնհայտ է, որ վճարի չափի բարձրացման քննարկումը սրել է սոցիալական արդարության հետ կապված մարդկանց անհանգստությունները:

6.Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է հասնել հանրային կոնսենսուսի՝ այս շատ կարևոր հարցում:
Ուստի, ապահովագրության գաղափարի շրջանակներում ամենածայրահեղ կոմպրոմիսային տարբերակը, որը թույլ կտա որոշակիորեն բավարարել սոցիալական արդարության ապահովման հանրության մի զգալի հատվածի պահանջը, դա հիմնադրամին ուղղվող վճարի բացարձակ չափերի աճողական սանդղակի սահմանումն է՝ ըստ աշխատավարձների շեմերի:

Ի սկզբանե ասեմ, որ սա զգալի շեղում է ապահովագրության տրամաբանությունից և վարչարարություն է պահանջում, ինչը խիստ անցանկալի է:
Այդուհանդերձ, ըստ իս, սա միակ այլընտրանքն է և առավելագույնս կոմպրոմիսային, քանի որ միայն այս տարբերակն է թույլ տալիս 3000 դրամը դիտարկել ոչ թե որպես յուրաքանչյուր աշխատավարձ ստացողի համար զինծառայողների ապահովագրության պարտադիր վճարի չափ, այլ յուրաքանչյուր աշխատավարձ ստացողի հաշվով միջինում հաշվարկված վճարի չափ: Այսինքն այս տարբերակը թույլ է տալիս կուտակել անհրաժեշտ միջոցներ՝ ավելացման բեռը վերաբաշխելով՝ ըստ աշխատավարձի չափի:

Գիտեմ, մասնագիտական հանրության իմ հարգելի գործընկերներ, որ սա շեղում է կոնցեպտից, որ շատերդ համաձայն չեք, բայց ավելի արդյունավետ տարբերակ հանրային կոնսենսուսի հասնելու համար ես չեմ տեսնում:

Հիմա ավելի կարևոր հարց պետք է լուծենք՝ մեր հերոսների ընտանիքների առջև մեր պարտավորությունների կատարման և հանրության միասնականության ապահովումը: Եկեք համարենք սա ժամանակավոր լուծում, իսկ հետագայում կմտածենք երկարաժամկետ այլ լուծումների մասին:

7.Նվազագույն աշխատավարձ ստացողների մասով հարկ եմ համարում նշել, որ վճարի մեծացումը չպետք է հանգեցնի նրանց կողմից ստացվող աշխատավարձի մեծության նվազման, քանի որ օրենքի համաձայն, նրանց փոխարեն այդ գումարը պարտավոր է վճարել գործատուն: Հետևաբար վճարի բարձրացումը այդ մարդկանց համար սոցիալական հետևանքներ չպետք է ունենա:

8.Իսկ հիմա հաշվարկների մասին.

Տարբերակները իրականում շատ են, բայց ես հաշվարկներ կատարեցի երեք տարբերակով:
Տարբերակ 1.
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական վճարի չափ՝
-մինչև 150000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 2000 դրամ,
-150001-300000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 3000 դրամ,
-300001-500000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 6000 դրամ,
-500001-1000000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 10000 դրամ,
-1000001 և ավելի դրամ աշխատավարձի դեպքում՝ 20000 դրամ:
Այս տարբերակի դեպքում, հիմք ընդունելով ՊԵԿ-ի կողմից տրամադրված՝ սեպտեմբեր ամսվա դրությամբ առկա աշխատավարձերի շեմերի և դրանք ստացողների քանակի վերաբերյալ վիճակագրությունը, տարեկան կարող է հավաքագրվել շուրջ 24.7 մլրդ. դրամ:
Տարբերակ 2.
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական վճարի չափ՝
-մինչև 150000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 2000 դրամ,
-150001-500000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 3000 դրամ,
-500001-1000000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 10000 դրամ,
-1000001 և ավելի դրամ աշխատավարձի դեպքում՝ 20000 դրամ:
Այս տարբերակի դեպքում, տարեկան կարող է հավաքագրվել շուրջ 22.9 մլրդ. դրամ:
Տարբերակ 3.
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական վճարի չափ՝
-մինչև 150000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 2000 դրամ,
-150001-1000000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 5000 դրամ,
-1000001 և ավելի դրամ աշխատավարձի դեպքում՝ 25000 դրամ:
Այս տարբերակի դեպքում, տարեկան կարող է հավաքագրվել շուրջ 26.96 մլրդ. դրամ:
Երեք տարբերակների դեպքում էլ՝
-ապահովվում է անհրաժեշտ միջոցների կուտակում հիմնադրամում.
-ներկայիս անորոշությունների և տնտեսական ակտիվության անկման պայմաններում նվազ ռիսկային են , քանի որ ապահովվում է լրացուցիչ միջոցների կուտակում, որը կարող է ծառայել որպես լրացուցիչ բարձիկ.
-զգալիորեն մեղմվում են սոցիալական անարդարության հետ կապված մարդկանց անհանգստությունները, հնարավոր է ապահովել հանրային կոնսենսուս.
-ապահովագրական վճարների գումարների և աշխատավարձների շեմերի տոկոսային հարաբերակցությունները հիմնականում համեմատելի են առաջին երկու տարբերակներում, 3-րդ տարբերակն ունի մեկ այլ առավելություն, այն է՝ սանդղակների փոքր քանակը, որն ավելի պարզ է՝ վարչարարության իմաստով և ավելի փոքր ռիսկեր է ստեղծում աշխատավարձը թաքցնելու իմաստով.
-յուրաքանչյուր աշխատավարձ ստացողի հաշվով միջինում հաշվարկված ամսական վճարի չափը կազմում է՝
Տարբերակ 1-ի դեպքում՝ 3261 դրամ, Տարբերակ 2-ի դեպքում՝ 3021 դրամ,
Տարբերակ 3-ի դեպքում՝ 3555 դրամ:
Կարող են իհարկե լինել նաև այլ տարբերակներ, բայց ես առայժմ այսքանը ցանկացա ներկայացնել Ձեզ:
Հաղթանակ մեզ բոլորիս: