Նավթի գները նվազել են
Տնտեսություն
07.11.2020 | 14:03Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 37.49 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.67%-ով և կազմել 39.45 դոլար: