ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի
Քաղաքականություն
06.11.2020 | 19:21Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու ընդլայնել է բելառուս չինովնիկների սև ցուցակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի նախագահին երկրում նախագահական ընտրությունների ժամանակ և դրանից հետո բռնաճնշումներ կատարելու համար։
Լուկաշենկոյից բացի, սև ցուցակում են հայտնվել ևս 14 բելառուս քաղաքական գործիչներ։ Նրանց թվում է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն։ Ցուցակում ներառված բոլոր անձանց մուտքը ԵՄ տարածք արգելվում է, սառեցվում են նաև միության տարածքում վերջինների հաշիվները։
Տաթև Ֆռանգյան