2020-ի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝  2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ երկիր կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 349․26 տոկոսով. գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալները կազմել է 287 մլն 973․000 դոլար, իսկ վերջին 10 ամսում  կատարված արտահանման ընդհանուր ծավալը հասել է 1 մլրդ 809 մլն-ի։

Նշյալ սեկտորում Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալների աճի մասին են վկայում խորհրդի հրապարակած վերջին ամիսների տվյալները։

Նշվում է, որ հուլիսին դեպի Ադրբեջան պաշտպանական և ավիացոն արդյունաբերութան արտադրանքների արտահանման ծավալը կազմել է 278․000 դոլար, օգոստոսին՝ 36 մլն 76․000, իսկ սեպտեմբերին՝ 77 մլն 167․000 դոլար։

2020թ․ հունվարի 1-ից  հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալներն աճել են 966 տոկոսով՝ կազմելով 224 մլն 235․000 դոլար։ 2019թ․ հիշյալ ժանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 21մլն 22․000 դոլար։