2021-ին գյուղատնտեսության բնագավառին 31.2 մլրդ դրամ ֆինանսական աջակցություն կտրամադրվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի հատկացնել 31.2 մլրդ դրամ: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արդեն իսկ գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը պետք է մեծ չափով ազդի տնտեսական ակտիվության վրա, մենք վերանայեցինք կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել: Այն իր ապակենտրոնացվածության շնորհիվ թույլ էր տալիս ստեղծել ներառական տնտեսական ակտիվություն և դրանով մեղմել այն տնտեսական վնասները, որ կարող էին առաջանալ համավարակի արդյունքում: Այդ ամենի արդյունքում մենք սպասում ենք, որ 2020-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ հատկացված կլինեն 29 մլրդ դրամին հասնող ֆինանսական միջոցներ: Ընդ որում, դրանք բոլորն էլ շարունակական են»,- ասաց նախարարը:

2021-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ:

Աջակցությունը գյուղատնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Անդրադառնալով բուսաբուծության ոլորտին՝ նախարարը հիշեցրեց, որ հատկապես ինտենսիվ այգեգործությունն այն ճանապարհն է, որ բուսաբուծության ոլորտում կարող է առաջացնել բեկում: Նա հիշեցրեց 2020-ին իրականացված պիլոտային ծրագրի՝ եղանակային ռիսկերից ապահովագրության համակարգի ներդրման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: