Առաջարկվում է 1000 դրամի փոխարեն 3000 դրամ դարձնել «Զինծառայողնեի ապահովագրության հիմնադրամի» վճարը

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամ։ Այս բովանդակությամբ օրենսդրական նախագիծը տեղադրվել է «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական» կայքում (e-draft.am):

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։

Այս օրենսդրական առաջարկը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ հարձակում կատարելու հանգամանքով։ Հարձակման հետևանքով՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների թիվն աճել է։

Օրենսդրական նախագիծը մշակվել է կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով պաշտպանության, ֆինանսների նախարարությունների  և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։

Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։

Առաջարկվող նախագծով 1000 դրամը կդառնա 3000 դրամ, իսկ նոտարների և ԱՁ–ների կողմից տարեկան վճարվող 12 հազար դրամը՝ 36 հազար դրամ։