Այս պատերազմի ճակատագիրը որոշող «Թեհրանի կոնֆերանսում» Հայաստանը պե՛տք է ներկա լինի․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Հայաստանի վարչապետը փոխօգնության դիմում է ուղղել ՌԴ նախագահին՝ ռազմական աջակցության ակնկալիքով։ Խորհրդակցություններ են սկսվել։ Թե հայկական կողմից ով է մասնակցում, ինչպիսին է դրանց ընթացքը՝ առայժմ չի հաղորդվում։ Այսօր ԱԺ-ում էլ ՀՀ ԱԳ նախարարը խուսափեց այդ մասին հարցերին պատասխանելուց։ Ի՞նչ եք ակնկալում այս գործընթացից։ 

– Եկեք ֆիքսենք, որ ոչ մեկս չենք տեսել այդ նամակն ամբողջությամբ, և որևէ մեկը չի տեսել, թե ինչպիսին են ձևակերպումները։ Շատ տրամաբանական հարց է՝ իսկ էլ ո՞ւմ պետք է դիմեր, եթե կա հայ-ռուսական փոխօգնության պայմանագիր, բնականաբար, այդ պայմանագրի շրջանակում է դիմել։ Եթե լիներ հայ-գերմանական պայմանագիր՝ նման բնույթի ձևակերպված կամ ընդունված, բնականաբար, ըստ այդ մեխանիզմի պետք է դիմեր։ Այս իրավիճակներում այն ռեսուրսը, որը նախատեսված է միջպետական պայմանագրով, պետք է այն գործի գցել։ Եվ դրա համար այդ տրամաբանությունն է աշխատում։ Ես, իհարկե, լիովին հասկանում եմ, և ընկալելի է, որ չպետք է շատ մանրամասներ լինեն, որովհետև պատերազմական իրավիճակում պայմանագրի երկրորդ հոդվածով սահմանված ընթացակարգով տրամադրվող օգնությունների ծավալի, չափի, կառուցվածքի վերաբերյալ հարցերը փոխադարձ կոնսուլտացիաների շրջանակում են լուծվում, կունենա դա ռազմական բաղադրիչ, որն այս պայմաններում, իհարկե, պետք է ունենա գաղտնիության որոշակի ծավալ։ Ինչքանո՞վ է դա արդյունավետ՝ մենք կարող ենք գաղափար կազմել իրավիճակի փոփոխության միջոցով։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանը դիմեց Ռուսաստանին, երբ 30-ից ավելի օր շարունակ պատերազմ էր ընթանում։ Մենք հիշում ենք, որ Հայաստանի տարածքն Ադրբեջանը թիրախավորել է առաջին օրից սկսած։ Ի՞նչ փոխվեց։

– Այո՛, ՀՀ-ի տարածքը թիրախավորվել էր առանձին էպիզոդներով, բայց ինտենսիվությունը այլ է հիմա, նույն այդ պայմանագրի տրամաբանությունից եմ խոսում։ Սպառնալիքների ծավալը, երբ գնահատում է քաղաքական ղեկավարությունը՝ ռազմական ղեկավարության տեղեկությունների հիման վրա, ժամանակը որոշվում է հենց դրա հիման վրա։ Բոլոր այն հարցադրումները, թե ինչու՝ շուտ, ինչու՝ ուշ, դրանք բոլորը կարող են պատասխան ստանալ միայն այդ տեղեկավության հիման վրա։

– Պատերազմի այս օրերին, երբ թվում էր՝ բոլորը մտքով ու գործով զինվորով և առաջնագծով պետք է տարված լինեին, գտնվում են հասարակությունը պառակտող մարդիկ, որոնք արհեստական թեմաներ են բերում՝ հներ, նորեր, սև ու սպիտակներ, արևմտամետ, ռուսամետ և այլն։ Ինչո՞ւ և ովքե՞ր են այսպիսի թեմաներ գցում դաշտ։

– Մի քանի ուղղություն կա։ Իրավապաշտպանությունը գոյություն ունի միայն և միայն պետության գոյության պարագայում։ Դա ենթադրում է՝ հարցեր ձևակերպես, որպեսզի պետական մարմինները գործեն արդյունավետ և օրենքի գերակայության սկզբունքին համապաստախան։ Երբ իրավապաշտպանությունը փորձում են որակել որպես պետությունը քայքայող, ապա ես պետք է ասեմ, որ հենց իրավաշատպանությունն է, որը բերում է պետության ուժեղացմանը, որը, հանձին պետական մարմինների պատասխանատվության, որակյալ կառավարման ձևավորմանը՝ իր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելուն։ Միայն դժգոհում են բռնապետական և ավտորիտար կառավարման աջակիցները, որովհետև մարդու իրավունքների պաշտպանությունը բովանդակային առումով ուղղված է ավտորիտար կառավարման դեմ։ Միայն այդ տեսակետն ունեցողներն են, որ հանձինս քաղհասարակության և իրավապաշտպանների, տեսնում են իրենց թշնամուն։

– Իսկ ինչո՞ւ է այդպիսի գործունեություն ծավալվում պատերազմի շրջանում, երբ արտաքին իրական վտանգ է առկա։

– Որովհետև իրենք չեն հրաժարվել իրենց մտադրությունից, իրենք չեն ուզում ՀՀ-ն լինի այնպիսի պետություն, որի հիմքում դրված լինի իր քաղաքացու անվտանգության շահը, և այդ անվտանգության շահն ու պատասխանատվությունը գործի բացառապես ՀՀ-ի պետական մարմինների քաղաքական շրջանակում։ Մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք մեր պետության միջոցով։ Այլ մտածողություն ունեցողները ոչ միայն չեն ուզում, որ այդ պատասխանատվությունը լինի, այլև իրենց իշխանության գոյության կամ իրենց կառավարման հովանավորող միշտ տեսնում են դրսում կամ էլ փորձում են Հայաստանը լոկալացնել, արժեզրկել։

Տարիներ շարունակ ավտորիտար ռեժիմ ունեցողները փորձել են արժեզրկել միջազգային կառույցները, փորձել են հանրային տրամադրություններում ապատեղեկատվության, ֆինանսական և այլ արդյունավետությունը նվազեցնել, հանրային ընկալումներում բացասական վերաբերմունք ձևավորել, և հիմա այս պահին ասում են՝ տեսնում եք, որ արդյունավետ չեն։ Որովհետև դուք եք փչացրել, դուք եք նպաստել այդ փչացմանը, որովհետև ձեր շահերից չի բխել նրանց արդյունավետ լինելը։

Պատերազմն այսպես թե այնպես ավարտվելու է, հաղթելու ենք, բայց այս հաղթանակի ամրագրումը պետք է լինի այն տեսլականի տեսանկյունից, որ վերջնականապես Հայաստանը լինի արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության երկիր, և իր քաղաքացիների առջև պատասխանատվություն ունեցող պետություն ենք ձևավորելու, որը պետք է միջազգային հարաբերություններում հանդես գա որպես միավոր և ոչ թե այս կամ այն պետության շահերը սպասարկող։ Սա է կարմիր գիծը, որը տարանջատում է մեզ և այդ նախկիններին։ Ո՞վ է պետության մասին մտածողը՝ դո՞ւք, թե՞ մենք։ Ո՞վ է ավելի շահագրգիռ, որ պետությունը կայանա։ Եվ այս պայմաններում նման խոսակցության ծավալումը համարում եմ քայքայիչ, կազմաքանդող և անպատասխանատու ռազմաճակատի առաջնագծում գտնվող այն մարդկանց հանդեպ, որոնք հենց այդ հարցը դնում են՝ դիվանագիտական բնագավառում, աշխարհի հետ աշխատելու հետ կապված անհրաժեշտությունը և, իհարկե, այս առումով հարցերն ուղղված են թե՛ ՀՀ-ի կառավարությանը, թե՛ դիվանագիտությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան