Թուրքիան «կոշտ պատասխան» է խոստանում Ֆրանսիային «Գորշ գայլերի» արգելքից հետո

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիան խոստացել է «կոշտ պատասխան տալ» Ֆրանսիային թուրքական «Գորշ գայլեր» ուլտրաազգայնական խմբավորման արգելքից հետո, որը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակցի հետ, փոխանցում է EurAsia Daily-ն՝ հղում կատարելով France-Presse  գործակալությանը։

Աջակողմյան ծայրահեղական այս խմբավորումը  դիտարկվում է որպես Ազգայնական շարժում կուսակցության (MHP) «ռազմատենչ» թև, որը դաշնակից է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է «պաշտպանեն Ֆրանսիայում թուրքերի հավաքների անցկացման ազատության ու ինքնարտահայտման իրավունքը»։

«Մենք ամենակոշտ կերպով կարձագանքենք այդ որոշմանը», – ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Ֆրանսիայի իշխանությունները «Գորշ գայլերի» հանդեպ նման որոշում են կայացրել այն բանից հետո, ինչ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է։

 

Տաթև Ֆռանգյան