Եթե պարտվի Արցախը, կպարտվի ՀՀ-ն․ եթե պարտվի ՀՀ-ն, կպարտվի Եվրոպան․ Փարիզի փոխքաղաքապետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եթե պարտվի Արցախը, կպարտվի Հայաստանը, իսկ եթե պարտվի Հայաստանը, կպարտվի Եվրոպան։ Nation News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը։

Նա պատմել է, որ այսօր Ֆրանսիայի փողոցներով թափառում են ադրբեջանաթուրքական ազգայնականները՝ վանկարկելով «մենք հայ ենք փնտրում, մենք հայ ենք որսում»։ Սա անմիջականորեն կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Արցախում, ասել է Թորանյանը։

«Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը այդ կերպ փորձում են առաջ տանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանք ցանկանում են հայերի հանդեպ ատելություն սերմանել»,- հայտարարել է նա։

Փարիզի փոխքաղաքապետը համոզված է, որ եթե Արցախը պարտվի, կպարտվի նաև Հայաստանը, իսկ եթե պարտվի Հայաստանը, կպարտվի Եվրոպան, և այս մասին պետք է հստակ ասել։

Այսօր ամբողջ աշխարհում հայ համայնքները պահանջում են իրենց պետություններից ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Անուշ Թորանյանը կարծում է՝ եթե միջազգային հանրությունը ճանաչի Արցախի Հանրապետությունը, դա կապահովի արցախցիներին խաղաղություն:

«Փարիզի քաղաքապետը հայտարարում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումն այն է, ինչ մենք պատրաստ ենք անել, չնայած Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դեռ միանշանակ չի աջակցում այդ որոշմանը: Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ պետք է գոնե մեկ երկիր լինի, որը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո այդ գործընթացն անդադար շղթայական ռեակցիա կդառնա»,- շեշտել է Թորանյանը:

Տաթև Ֆռանգյան