Թուրքիան 1 միլիոն եվրոյով տուգանել է Facebook, Twitter և մի շարք այլ սոցցանցերի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Այն բանից հետո, ինչ Թուրքիայում ուժի մեջ է մտել սոցցանցերի կարգավորումը խստացնելու  մասին օրենքը, մի շարք ընկերությունների հանդեպ, ինչպիսիք են Facebook, Twitter, Instagram, Periscope, Youtube ու TikTok,  խոշոր տուգանքներ են կիրառվել։ Ինչպես նոյեմբերի 4-ին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայան, սոցցանցերից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն լիրայով (շուրջ 1 միլիոն եվրո) այն բանի համար, որ նրանք սահմանված ժամանակում չեն հայտնել տեղի ներկայացուցչի մասին, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայի խորհրդարանը հուլիսի վերջին  օրենք է ընդունել, որն ուժեղացնում է վերահսկողությունն այն սոցցանցերի նկատմամբ, որոնցից Թուրքիայում օգտվում են 1 միլիոնից ավելի օգտատեր։ Բացի այդ, նման ընկերությունները պարտավորվում են Թուրքիայում բացել տեղի ներկայացուցչություն ու ներկայացուցիչ նշանակել, որը պետք է ունենա Թուրքիայի քաղաքացիություն։ Եթե այս պահանջները չկատարեն ընկերությունները, ապա հանրահայտ սոցցանցերի այցելուների թիվը կարող է դատարանով սահմանափակվել 95 տոկոսով։

Օրենքը նաև պարտադրում է սոցցանցերին 48 ժամվա ընթացքում արձագանքել հրապարակված բովանդակության արգելափակման կամ ջնջման մասին հայցերին։

Նկատենք, որ օրենսդրական նախաձեռնության մշակմանն ու ընդունմանը նախորդել էր Էրդողանի ընտանիքի անդամների հետ պատահած միջադեպը. նախագահի դուստրը՝ Էզրա Էրդողանը և նրա ամուսինը ՝ Բերաթ Ալբայրաքը, որը նաև Թուրքիայի ֆինանսների նախարարն է, Twitter- ում հայտարարել էին իրենց չորրորդ երեխայի ծննդյան մասին, ինչին շատ օգտատերեր արձագանքել են ծաղրուծանակով ու վիրավորանքներով: Այս արձագանքը զայրացրել էր Թուրքիայի նախագահին և վերջինս հայտարարեց սոցիալական պլատֆորմների օգտագործման կանոնների խստացման մասին:

Տաթև Ֆռանգյան