Աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ են ներառվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15, Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 և «Գյումրու թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ստուգման արդյունքների ուսումնասիրման հիման վրա ՀՀ Շիրակի մարզի դատախազության կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանության համապատասխան բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ քաղաքացիների անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ նրանք տարբեր ժամանակահատվածներով և տարբեր հաստիքներով ընդունվել են նշված ընկերութուններ, ապա մի քանի տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելուց հետո տարբեր հիմքերով ազատվել աշխատանքից, ինչի մասին գրառումներում առկա է ստորագրություն և կլոր կնիքի դրոշմ:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների մասով հիշյալ ընկերությունների հրամանագրքերում բացակայում են աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանների հիմքերը՝ հրամանագրքերում վերջինի մասով գրառումներ առկա չեն, այսինքն՝ այդ անձանց անվամբ լրացված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային գրքույկներում ներառվել են առերևույթ կեղծ տեղեկություններ՝ դրանք հետագայում վերջիներիս կողմից օգտագործելու նպատակով:

Նյութերի նախապատրաստման ընթքացքում բավարար տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ այդ քաղաքացիներից շատերը, հաստատապես իմանալով, որ իրենց անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ աշխատավայրի և աշխատաժամանակի վերաբերյալ, գույքային օգուտ ստանալու նպատակով նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի տարածքային բաժին և մեկ միասնական դիտավորությամբ տարբեր ժամանակահատվածում խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել զգալի չափերի գումարներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, որոշ դեպքերում՝ նաև խարդախության հանցագործությունների հատկանիշներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ դեպքերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 32 քրեական գործեր, որոնք դատախազի հանձնարարությամբ միացվել են երեք առանձին վարույթներում:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: