Թուրքիան ցանկանում է իր էքսպանսիան իրականացնել կրոնական դրոշի ներքո․ Վահրամ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վերջին շրջանում եվրոպական երկրների տարբեր քաղաքներում եկեղեցիների դեմ հարձակումները, քրիստոնյաներին ուղղված սպառնալիքները մեծ սադրանք են: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան ձգտում է իր էքսպանսիան իրականացնել կրոնական դրոշի ներքո: «Թուրքիան տարածաշրջանային տերության հայտ է ներկայացնում և կրոնական գործոնն իրեն անհրաժեշտ է այդ էքսպանսիայի համար: Միջազգային հանրության խնդիրն այն է, որ թույլ չտա ցանկացած հակամարտություն գնա կրոնական դրոշի ներքո: Մենք ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում մշտապես շեշտել ենք, որ կրոնական երանգ տալը վտանգավոր իրողություն է»,- նշեց Պետրոսյանը:

Միջազգայնագետի կարծիքով՝ Եվրոպայում այս վտանգների գիտակցումն այսօր չկա: Այն ոչ թե դիտվում է որպես ընդհանուր խնդիր, այլ յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկվում: Վտանգավորը հենց այն է, որ Եվրոպայում կարծես ընդհանուր քաղաքականություն չկա կրոնական, միգրացիայի հարցում:

«Եվրամիությունը չունի ընդհանուր քաղաքականություն և տեսնում ենք, որ այդ հարձակումները կարծես դարձել են Ֆրանսիայի խնդիրը, առանձին Գերմանիայի խնդիրը՝ կախված նրանից, թե ներգաղթյալները որտեղից են: Այստեղ միասնական մոտեցում է անհրաժեշտ, այլապես այս հզոր ալիքը կտարածվի: Թուրքիան քայլերը պատահական չի անում»,- հավելեց Պետրոսյանը: