Էգեյան ծովում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 81-ի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիայի Իզմիր նահանգում շարունակվում են փրկարարական-որոնողական աշխատանքները, որտեղ հոկտեմբերի 30-ին Էգեյան ծովում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի։ Reuters-ի տվյալներով՝ Հունաստանում ու Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 81։ Հունական Սամոս կղզում երկու անչափահաս է զոհվել։

Տեղեկացվում է, որ Իզմիրում երկրաշարժից 65 ժամ անց հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել Էլիֆ անունով փոքրիկի, որի երկու քույրերն ու եղբայրը մոր հետ միասին փրկվել էին կիրակի։

Թուրքական Իզմիրում ու հունական Սամոսում նոր ցնցումների մտավախությունից բնակիչները չեն ցանկանում վերադառնալ իրենց տներն ու գերադասում են գիշերել վրաններում կամ մեքենաներում։ Բնակիչներին շուրջ 3․500 վրան է տրամադրվել, ինչպես նաև 13․000 մահճակալ։

Միաժամանակ, նշվում է, որ Իզմիրում երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 962-ի։ 740 վիրավոր արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։

Հավելենք, որ սա Վանում 2011 թվականին գրանցված երկրաշարժից հետո Թուրքիայում գրանցված ամենամահաբեր երկրաշարժն է։

Ելնելով աշխարհագրական դիրքից՝ Թուրքիայում երկրաշարժները հաճախ են գրանցվում։ 1999 թվականին այստեղ գրանցված երկու հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18․000-ի։

Տաթև Ֆռանգյան