Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին․ փոխվարչապետը սա աննախադեպ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը ստեղծված իրավիճակում շատ կարևոր համարեց կենտրոնացնել բոլորի ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա: Նա հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները սկսվել են դեռ 2018-ին, 2019-ին իրականացվել են ոլորտային ռազմավարությունների, գլոբալ ռազմավարության բազմաթիվ ճշգրտումներ:

«Մակրոտնտեսական կայունության ապահովումը իհարկե լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդրումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի մեծացման համար: Սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացիայի արդյունքում, հնարավոր եղավ ապահովել կայուն մակրոմիջավայր թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում»,- նշեց Գրիգորյանը:

Նա նաև ընդգծեց ակնհայտորեն 2021 թվականը լարված տարի է լինելու, բայց համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման և դիմակայման ուղղությամբ, ինչպես նաև կապահովի  երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը:

«Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը, որը մենք պարտավոր ենք լուծել և որի հետ կապված, վստահ եմ, որ քննարկումների արդյունքում կգտնեք լուծումներ, արդյունավետությունն է: Ըստ էության մեր բոլոր ռազմավարություններին և քաղաքականություններին համահունչ ծախսերի տրամաբանություն  հնարավոր է եղել ապահովել մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Բայց մենք այսօր ունեք կորոնավիրուսի հետևանք, որին գումարվել է պատերազմական իրավիճակը, հետևաբար այդ հարցերի պատասխանը նույնպես պետք է գտնենք»,-ասաց փոխվարչապետը:

Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր կլինի գտնել ու ապահովել անհրաժեշտ կայունությունը, և կլինի ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա և շարունակել ապահովել կայունությունը և ներդրումների հոսքը, և իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետության մակարդակով, որը հնարավորություն կտա հասնել  նպատակներին և  հաղթահարել ընթացիկ մարտահրավերները:

Մանրամասները՝ տեսանյութում: