«Իվանիշվիլի, հեռացի՛ր». ընդդիմությունը շարժվում է դեպի Իվանիշվիլիի առանձնատուն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Իվանիշվիլի, հեռացի՛ր» վանկարկումներով միավորված ընդդիմությունը շարժվում է դեպի Մթածմինդա թաղամաս` «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն, փոխանցում է aliq.ge-ն։

Այս կոչով հանդես է եկել Գիորգի Կապանաձեն: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ակցիայի են ընդդիմադիր կուսակցությունների  երիտասարդական թևերը, ինչպես նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները` բացառությամբ «Հայրենասերների դաշինքի» ու «Քաղաքացիների»:

Ցուցարարները սպառնում են ամեն օր դուրս գալ հավաքի, քանի դեռ իշխանությունը նոր ընտրություններ չի նշանակել:

Հիշեցնենք`  ընդդիմությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Լելո», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: