Էմանուել Մակրոն. «Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ»

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռարձակված հարցազրույցում մեղադրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ «ռազմատենչ» դիրքորոշում որդեգրելու մեջ ՝ ասելով, որ լարվածությունը կարող է թուլանալ, եթե իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարգանք ցուցաբերի և ստեր չտարածի. գրում է VOA-ն:

«Թուրքիան ռազմատենչ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ», – ասել է Մակրոնը «Ալ-Ջազիրա» -ին տված հարցազրույցում` դատապարտելով Թուրքիայի պահվածքը Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում:

Նրա խոսքերով, Ֆրանսիան ցանկանում է, որ ամեն ինչ «հանդարտվի»: Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ «Թուրքիայի նախագահը հարգի Ֆրանսիային, հարգի Եվրամիությունը, հարգի նրա արժեքները, ստեր չտարածի և չխոսի վիրավորանքների լեզվով»:

Մակրոնը նաև ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և առաջարկել օգնություն Ֆրանսիայից:

Ֆրանսիայի նախագահը ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար «անակնկալ և ագրեսիա» է համարում Թուրքիայի միջամտությունը Սիրիայում: Նրա խոսքերով, Անկարան չի հարգել զենքի բեռնարգելքի մասին որոշումը Լիբիայում և ագրեսիվ գործողություններ է իրականացրել Միջերկրական ծովի արևելքում:

«Ես շեշտում եմ, որ Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ, և կարծում եմ, որ այդ կայսերական հակումները իրենցից լավ բան չեն ներկայացնում տարածաշրջանի կայունության համար: Այսքանը և վերջ»,- ասել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ, ինչն իր գագաթնակետին հասավ անցյալ շաբաթ, երբ Էրդողանը կասկածի տակ առավ Մակրոնի հոգեկան առողջությունը:

Ֆրանսիան դրան պատասխանեց Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու խիստ ու անսովոր քայլով: