Արտադրող. «Ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում». «Փաստ»

Լուրեր

14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախատոնական օրերին խանութներում և շուկաներում ձվի գնի բարձրացում է նկատվում: Որոշ խանութներում գինն արդեն 75 դրամի է հասել:

Խանութներից մեկի մենեջերը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս շրջանում սպառումն ավելանում է, ինչի հետևանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում: Պահանջարկի ավելացմամբ պայմանավորված էլ գինն է բարձրանում:

«Տոնական օրերին վաճառքն ավելանում է: Մի քանի օր է՝ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին տալիս: Չի բացառվում, որ առաջիկա օրերին խանութներում վաճառվող ձվի քանակը պակասի: Տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջանում»,– ասաց մենեջերը և հիշեցրեց, որ նախորդ տարիների համեմատ գինն այդքան էլ բարձր չէ:

Ձվի գնի բարձրացումն արհեստական է՝ պնդեց «Աշտարակ ձու» ընկերության վաճառքի բաժնի պետ Արմեն Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ արտադրողների կողմից ձվի բաց թողնման գինն էականորեն տարբերվում է վաճառքից:

«01 համարի ձուն բաց ենք թողնում 57 դրամով՝ դա միջին չափի ձուն է, որը մենք ամեն օր օգտագործում ենք: Այն խանութներում, որտեղ մենք ազդեցություն ունենք, կարողանում ենք գնաճին միջամտել, մնացած դեպքերում՝ ոչ: Կարող եմ ասել, որ ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում»,– հայտնեց վաճառքի բաժնի պետը:

Նա վստահեցրեց, որ շուկայում ձվի դեֆիցիտ չի կարող լինել, քանի որ արտադրողներն անհրաժեշտ քանակությամբ ապրանք են մատակարարում, մյուս կողմից էլ եղած բացը ներկրումների հաշվին է լրացվում:

«Ունենք բավականաչափ արտադրանք և բավարարում ենք մեր կողմից սպասարկվող առևտրային կետերը: Այս օրերին ավել քանակությամբ ձու արտադրել 5–10 օրվա ընթացքում անհնար է, բայց ձվի քանակության պակաս չեմ կարծում, որ կա: Տոնական օրերին ապրանքի պահանջարկից ելնելով բոլորն էլ կարողանում են անհրաժեշտ քանակի արտադրանք տալ»,– ասաց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: