Պեսկովը՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայելու հնարավորության մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ քննարկում է հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը դեմ չէ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտի մտցվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»։

Հարցին՝ պատրա՞ստ է Ռուսաստանը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայել, եթե դրան համաձայնի նաև Ադրբեջանը, Պեսկովը պատասխանել է․ «Այս հարցում ես հիմա ինչ-որ վերջնական դատողություններ չեմ անի։ Շփումների ժամանակ նախագահը Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ քննարկում է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են հնարավոր կարգավորման հետ»։

Տաթև Ֆռանգյան