Ադրբեջանն ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով․ ԵԽ պատգամավոր

Լուրեր

12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը Facebook-ի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրքական մարդասպան ԱԹՍ-ների ապօրինի կիրառումը փաստաթղթավորված է, ինչպես Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում։

«Առանց գերմանական արդյունաբերության ակտիվ աջակցության՝ այդ ԱԹՍ-ների արտադրությունը հնարավոր չէր լինի։ Բավարական ընկերությունները մատակարարում են մարտագլխիկներ, ապահովում են ծրագրային աշխատանքով ու դիզելային շարժիչներով», – գրել է նա։

Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորը հայտարարել է․ «Երբ դեմոկրատական հանրությունը գրոհում է կասետային ռումբերով, ավելի լուրջ ճգնաժամ է, քան կորոնավիրուսը։ Դա այն է, ինչ երկու խելագարներ՝ Բոսֆորն (նեղուց Թուրքիայում) ու Բաքուն, անում են Լեռնային Ղարաբաղում։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ տրամադրել Ադրբեջանին։ Սա ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով: Որպես անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ՝ ես ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։

Տաթև Ֆռանգյան