Թուրքիան ահաբեկիչների արտահանելու գործում հետքայլի մտադրություն չունի․ զգալի «ներդրում է արել»․ Լևոն Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ

– Պարո՛ն Հովսեփյան, Ֆրանսիայում հայերի դեմ վերջին իրադարձություններից սկսենք։ Գիտեք, որ երեկ և այսօր թուրքերը ֆրանսիական տարբեր քաղաքներում հայերի դեմ արշավ են սկսել։ Ձեր կարծիքով՝ այս ամենը ինչի՞ կհանգեցնի։ Եվ համաձա՞յն եք որոշ դիտարկումների հետ, որ սրանք Անկարայի կողմից կազմակերպված ու համակարգվող գործողություններ են։

– Այո՛, միանշանակ։ Ես էլ եմ պնդում, որ դրանք Անկարայի կողմից հրահրվող և կազմակերպվող գործողություններ են, քանի որ ոչ միայն Ֆրանսիայում, այլև եվրոպական շատ երկրներում թուրքական պետությունը կարողացել է ստեղծել տարբեր բջիջներ։ Դեռ նախկինից հայտնի է «գորշ գայլերի» ծայրահեղ ազգայնական խմբավորումը, բայց հիմա ավելացել են նաև նոր խմբեր, որոնք կապված են արդեն էրդողանամերձ շրջապատի հետ։ Թուրքիայում գործում են, այսպես ասած, «լեգալ» կազմակերպություններ, թեև դրանք ոչ պաշտոնական կառույցներ են, բայց ներգրավված են ընդհատակյա տարբեր գործողություններում։ Դրանցից, օրինակ, կարելի է առանձնացնել, այսպես կոչված, Մարդու իրավունքների և ազատությունների կազմակերպությունը, որը հայտնի դարձավ հատկապես Մավի Մարմարայի դեպքերի հետ կապված, երբ մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիան Գազայի հատված, բայց արդեն բազմաթիվ են փաստերը, որ այդ կազմակերպությունը ներգրավված է տարբեր ընդհատակյա, գաղտնի ծրագրերում։ Իսկ ավելի բաց, պաշտոնական տեղեկություններով՝ եվրոպական տարբեր քաղաքներում գտնվող մզկիթները, կրոնական կառույցները թուրքական հսկայական ֆինանսավորում են ստանում, ընդ որում՝ Թուրքիայի բավական ազդեցիկ պետական կառույցի՝ Կրոնի հարցերով նախագահության կողմից, որը հսկայական բյուջե ունի։ Բնականաբար, ընդհատակյա և ոչ ընդհատակյա կառույցների այս շղթայի մեջ ձևավորվում են բջիջներ, և ակնհայտ է, որ թե՛ թուրքական հատուկ ծառայությունների, թե՛ «գորշ գայլերի» և այլ խմբավորումների միջոցով պետք է այդպիսի գործընթացներ ձևավորվեին։ Կարծում եմ՝ այն, ինչ եղավ Ֆրանսիայում, նմանատիպ գործողություններ կարող են լինել նաև եվրոպական այլ քաղաքներում, որտեղ կա հոծ թուրքական բնակչություն։

– Ֆրանսիական պաշտոնական շրջանակներից արդեն Թուրքիային պատժելու կոչեր են հնչում։ Ձեր կարծիքով՝ դա որքանո՞վ կարող է զսպել Էրդողանին, քանի որ վերջին տարիներին, կարծեք, ապացուցվում է, որ Էրդողանը Եվրոպայի սպառնալիքներից չի վախենում, անգամ պատժամիջոցները չեն զսպում։

– Ոչ միայն չի վախենում, այլ նաև տեսնում ենք՝ ինչպես է տարիներ ի վեր, հատկապես միգրացիոն ճգնաժամի հետ կապված ինչպես էր Էրդողանը վերջնագրերի լեզվով խոսում և մատ թափ տալիս Եվրոպայի վրա։ Ոչ միայն չի վախենում, այլ նաև փորձում է հակաքայլեր և սպառնալիքներ կիրառել։ Ես հիշում եմ նրա արտահայտություններից մեկը՝ «այնպես չանեք, որ եվրոպական քաղաքներում չկարողանաք հանգիստ քայլել»։ Սա լուրջ խնդիր է Եվրոպայի համար, և մենք տեսնում ենք, որ Եվրոպային կաղապարողը հենց սա է։ Եվ Էրդողանը, սա շատ լավ հասկանալով ու միլիարդավոր դոլարներ ծախսելով, կարողացավ այդ խաղաքարտը վերցնել իր ձեռքը և մինչև օրս լավագույն կերպով օգտագործել։ Եվրոպայում նաև լավ հասկանում են, որ փախստականների հետ կապված թուրքական հատուկ ծառայությունները անընդհատ աշխատանքներ են տանում՝ հավաքագրումների, տարբեր խմբավորումներ պատրաստելու առումով։ Դրանց մի մասը մեզ հայտնի տարբեր խմբավորումներն են, որոնք Սիրիայում գործում են և արդեն իսկ Թուրքիայի օգնությամբ տեղափոխվում են Ադրբեջան և մասնակցում Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, և մի մասն էլ ուղղորդվում է Եվրոպա։

– Պարո՛ն Հովսեփյան, արդեն փաստարկված է, որ Թուրքիան ահաբեկիչների է բերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և արդեն նաև մտահոգությունները հենց Ռուսաստանում են հնչում, որ նրանց մի մասը, եթե դեռ չի հասել իր տարածք, ապա նման վտանգ կա։ Ձեր կարծիքով՝ Թուրքիան մինչև ո՞ւր կգնա այս հակամարտությունում վարձկանների ներգրավման հարցում, և Ռուսաստանը որքա՞ն կլռի։

– Տարբեր աղբյուրներից տեղեկություններ են ստացվում, որ ներկայում էլ շարունակվում են Սիրիայից վարձկանների այդ փոխադրումները։ Եվ, կարծես, Թուրքիան այստեղ կանգնելու և ահաբեկչությունն արտահանելու գործում հետքայլ անելու մտադրություն չունի և չի էլ կարող ունենալ, որովհետև Թուրքիան զգալի ներդրում է կատարել այդ ոլորտում։ Թուրքիան սկսել է տարբեր հարթություններում խնդիրներ լուծել նրանց միջոցով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան