Երբ Ռուսաստանը կվերադարձնի Կուրիլները, Թուրքիան՝ Հյուսիսային Կիպրոսը, մենք կխոսենք տարածքների վերադարձի մասին․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

Factor.am-ի հարզացրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ


-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ կրկին խոսել է Արցախում պատերազմից, կրկին ընդգծելով կոնֆլիկտի էթնիկ բնույթը։ «Մենք ի սկզբանե համարել ենք, որ պետք է խոսել հինգ ու ևս երկու շրջաններ Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին և Ղարաբաղյան շրջանի որոշակի կարգավիճակի ապահովման, Հայաստանի հետ փոխգործակցության առումով և այլն»։ Ընդունելի՞ են մեզ համար այս կետերը, երբ չկա հստակ հիշատակում Արցախի անկախության մասին։

-2007 թվականից ի վեր բանակցություններն ընթանում էին վեց էլեմենտների շուրջ, որոնցից գլխավորն այն էր, որ գերտերությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան գտնում էին, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի և դրա համար Արցախի վերջնական կարգավիճակը պետք է հանրաքվեով որոշվի, մինչ այդ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի իշխանությունների օրինականությունը, մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է դա անել և Արցախի ու Հայաստանի միջև պետք է լինի միջանցք, այդ դեպքում, ըստ Մադրիդյան սկզբունքների, Արցախի անվտանգության գոտուց հայկական զորքերը պետք է դուրս բերվեին, իրենց տեղն զբաղեցնեին միջազգային խաղաղարար ուժեր և որոշակի ժամանակ անց երբ կստեղծվեին համապատասխան պայմաններ, այդ շրջաններ պետք է վերադառնային այնտեղից տեղահանված մարդիկ։

Սա էր Մադրիդյան սկբունքների վեց էլեմնետների փաթեթը, որը միասնական է, որևէ սկզբունք չի կարող այդտեղից հանվել և այլ սկզբունք կիրառվել և այն ենթադրում էր աստիճանաբար իրականացում։ Ըստ այդ պլանի՝ Քարվաճառը և նախկին Լաչին շրջանը պետք է այնքան մնային հայկական վերահսկողության տակ, մինչև որ ամբողջ ծրագիրը չհասնի ավարտին՝ մինչև հանրաքվեն տեղի չունենա և մինչև չորոշվի միջանցքի հետ կապված հարցերը։

Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքներից և այսօրվա Պուտինի խոսքերը իրականում այդ մոտեցումների հետ քիչ կապ ունեն և խոսք է գնում ավելի նեղ շահերի մասին, որը հետապնդում են ՌԴ-ն, Իրանը։ Այսօր Թեհրանը փորձում է ներխուժել բանակցային գործընթաց։ Իրենք կարծում են, որ այս պատերազմը պետք է ավարտվի խաղաղարար ուժերի՝ տարածաշրջան մուտք գործելով, որտեղ որ կլինի այդ սահմանագիծը պետք է տեղակայվեն խաղաղարարներ։ Ռուսաստանը ռուս խաղաղարարներ է ուզում, Թուրքիան, որ մի կողմից լինեն ռուս խաղաղարարներ, մյուս կողմից՝ թուրքեր։

Դա Էրդողանի հրապարակած սիրիական մոդելն է, որով ՌԴ-ն ու Թուրքիան աշխատում են Սիրիայի քրդական հատվածում, իրենք համատեղ տարածքը հսկում են և այդպիսով ապահովում են այդ հատվածում բաժանարար գիծը։ Ռուսաստանը մերժեց Թուրքիային, որովհետև ՌԴ-ն մտադիր է այս իրավիճակն օգտագործել, որպեսզի իր ռազմական մասնակցությունը Ադրբեջանում հաստատվի։ Իրանը առաջարկեց ալտերնատիվ տարբերակ, քանի որ ՌԴ-ն ու Հայաստանը մերժում են Թուրքիայի մասնակցությունը, Իրանն առաջարկում է իր զորքերին որպես խաղարար։ Այստեղ կա Ադրբեջանի սիրտը շոյելու անհրաժեշտություն, դրա համար և՛ Իրանի հնչեցրած տեքստը, և՛ Ռուսաստանի նախագահի հնչեցրած տեքստը լղոզված բաղադրիչ են պարունակում կարգավիճակի հետ կապված, որովհետև այս կողմերը նպատակ ունեն մտնել Ադրբեջան և թող բանակցությունները տևեն 300 տարի։ Սրանք խաղաղ կարգավորման հետ իրականում կապ չունեցող քաղաքական փորձեր են՝ օգտվել իրավիճակից և փորձել Ադրբեջանում տեղակայել զորքեր, որպեսզի Ադրբեջանի վրա ունենան որոշակի ազդեցության լծակներ։

-Պուտինի կողմից Արցախին հարակից տարածքներն Ադրբեջանին տալու այսօրվա հայտարարությունը Դուք ի՞նչ պրոցեսի ներքո եք դիտարկում, արդյոք դա իսկապես Ադրբեջանը ՀԱՊԿ վերադարձնելու հեռավոր սցենարի ներքո՞ է՝ ինչպես ակնարկել եք։

-Երբ որ Ռուսաստանը Կուրիլները կվերադարձնի Ճապոնիային, երբ որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը կվերադարձնի Կիպրոսին, երբ որ Իսրայելը կվերադառնա 48 թվականի սահմաններին, որով ստեղծվել է այդ պետությունը, մենք կարող ենք խոսել ինչ-որ վերացական բաների մասին, թե ինչպիսին են եղել սահմանները մինչև այս պատերազմը և ինչպիսին պետք է լիներ մոտեցումը։ Ինչո՞ւ է միջազգային հանրությունն առաջարկում այս վեց սկզբունքը, մեզ սիրելու կամ չսիրելու հարց չկա՝ կոնֆլիկտի հետևանքով նվազեցնել բացասական կորուստները որ եղել են։

Ըստ ադրբեջանական կողմի՝ անվտանգության գոտում ապրել է 400 հազար մարդ մինչև պատերազմը, իրենք տեղահանվել են, լքել են իրենց տները, և այդ վեց էլեմենտներից մեկն ուղղված էր կոնֆլիկտի արդյունքում նվազեցնել այն բացասական հետևանքները, որ եղել են։ Իսկ ձեզ հարց՝ այն 300 հազար հայերը, որ տեղահանվել են Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, իրենք ավելի քի՞չ իրավունքներ ունեն, քան Ջեբրայիլից տեղահանված մարդի՞կ։ Միջազգային իրավունքի տեսակետից իրենք հավասար են, և ես դեմ եմ եղել Մադրիդյան սկզբունքներին, որովհետև հարց էի տալիս՝ 400 հազար ադրբեջանցիները վերադառնում են իրենց տները, այդ 300 հազար հայերը ի՞նչ են անելու։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան