Բայրամովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում։

«Զինադադարը դեռևս չի նշանակում հակամարտության կարգավորում, և վերիֆիկացման որևէ մեխանիզմ չի փոխարինի հակամարտության հաստատուն կարգավորմանը»,- ասել է Բայրամովը՝ կրկին խոսելով Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման մասին։

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ԼՂ հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդների տեղակայելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, Բայրամովն ասել է, որ այս հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել հենց Ադրբեջանի հետ։

«Ցանկացած ուժերի տեղակայումը, այդ թվում՝ դիտորդների, պետք է համաձայնեցվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը պետք է համընթաց լինի կարգավորման գործընթացին։ Հակառակ դեպքում՝ դիտորդների տեղակայումը պարզապես կծառայի իրավիճակի ամրապնդմանը, որը հիմնված է օկուպացիայի վրա։ Կրակի դադարեցման համար այժմ պետք է սկսել ադրբեջանական տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերմանը»,- հայտարարել է Բայրամովը։

Պատասխանելով գործակալության հարցին՝ ինչպե՞ս է Ադրբեջանը վերաբերվում հակամարտությանը ՀԱՊԿ-ին ներգրավելու հնարավորությանը՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանը կողմ չէ հակամարտության գոտու ընդլայնմանը»:

Անտեսելով համաշխարհային գերտերությունների կողմից բազմիցս արված հայտարարությունները՝ Ջեյհուն Բայրամովը շարունակել է հերքել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցության փաստն ու Թուրքիայի կողմից ռազմական աջակցությունը։

«Ինչպես դուք եք ասում՝ օտարերկրյա զինյալների կամ Սիրիայից վարձկանների պատմությունն ապատեկատվության օրինակ է, որը տարածում են որոշ երկրներ»,- պնդել է Բայրամովը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի միջնորդական ջանքերին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքուն բարձր է գնահատում այդ ջանքերը։

Տաթև Ֆռանգյան