Պատերազմ մեդիա դաշտում․ադրբեջանաթուրքական գրոհներին հայերը ստրատեգիական հակահարվածներ են տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Առաջնագծում կռվողների  թիկունքն արդեն 33 օր փորձում են ամուր պահել նաև տեղեկատվական ճակատի մարտիկները, որոնք  ձևավորել են  մեդիագրոհայինների բանակներ։

Մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանն այդպիսի  բանակներից մեկի նախաձեռնողն է։ Պատերազմի երկրորդ օրը բացված խումբը երկու օրում ուներ 60․000-ից ավելի անդամ։ Այսօր արդեն շուրջ 150․000։ Բոլորը չէ, որ ակտիվ են, բայց ինչքան շատ են անդամները, այնքան բարձր կլինի ակտիվությունը։

Ինֆորմացիոն անսպառ հոսքերի մեջ ճիշտ նշանակետեր ընտրել և թիրախավորել. սա մեդիագրոհայինների հիմնական նպատակն է:

Գրոհի դաշտերը տարբեր են՝ ֆեյսբուք, թվիթեր, յութուբ։ Տարբեր են նաև ռազմավարական գործիքները։ Այս դաշտերում տանկերին ու սմերչերին փոխարինում են մեկնաբանությունները, ալգորիթմներն ու հեշթեգերը։

Ինչպես առաջնագծում, այնպես էլ համացանցում ադրբեջանցիներին օգնում են թուրքերը, այստեղ ևս քիչ չեն վարձկանները։

Ստրատեգիկ քայլերից մեկն էլ պատերազմում «քոմենթային պայքարի» մեջ չմտնելն է, ինչը, որպես կանոն, հրահրում է թշնամական բանակը:

Իսկ թե երբ և որ լրատվականին է պետք գրոհել՝ հաճախ անկանխատեսելի է. և՛ հոդվածների բովանդակությունը, և՛ ուղղվածությունը անընդհատ փոփոխվում են։

Այդ փոփոխությունները մեդիագրոհայինների աչքի տակ են օրը 24 ժամ․ որպեսզի բաց չթողնեն թիրախներ, պետք է անընդհատ լինել օնլայն ու հասանելի։ Օրինակ՝ Ռոմանը իր աշխատանքի հետ զուգահեռ ու նաև աշխատանքից հետո՝ օրական նվազագույնը 7-8 ժամ այս պատերազմում է, ակտիվ գրոհայինների թիվը օր օրի է ավելանում։ Ռոմանն ասում է՝ օնլայն պատերազմի թիրախային ժամը երեկոյան 8-ից հետո է մինչև կեսգիշեր, բայց հարձակումները թուլացնել չի կարելի օրվա և ոչ մի ժամին։

Իրինա Մկրտչյան