Ֆրանսիայում հայտարարվել է  ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր աստիճան

Լուրեր

04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական Նիցցա քաղաքի  Նոստր Դամ եկեղեցում կատարված երեք հոգու սպանությունից ու Ավինյոնում ոստիկանների վրա հարձակումից հետո, Ֆրանսիայում հայտարարվել է ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր աստիճանը։ Հաղորդում է DW-ն։

Ինչպես Փարիզում հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, այս ռեժիմը տարածվում է երկրի ամբողջ տարածքի վրա։  Կաստեքսը Նիցցայում կատարված հանցագործությունը  անվանել է «վախկոտ ու բարբարոսական գործողություն, որը սգում է ամբողջ երկիրը»։

Նշենք, որ Նիցցայի Նոտր Դամ եկեղեցու վրա դանակով հարձակման հետևանքով  զոհվել է երեք հոգի, կան վիրավորներ։ Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ մի կին գլխատվել է։ Հաղորդվում է, որ հարձակվողը առավոտյան  մտել է եկեղեցի ու դանակով մարդկանց վրա հարձակվել։

LE Figaro-ի տվյալներով՝ կանանցից մեկը սպանվել է  եկեղեցում, մյուսը՝ կողքին գտնվող սրճարանի մոտ, որտեղ ցանկացել է թաքնվել հանցագործից։ Երրորդ զոհը տղամարդ է։

Հարձակվողին հաջողվել է ձերբակալել։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիանա Էստրոզիի  խոսքով՝ ձերբակալման ժամանակ տղամարդը  հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Էստրոզին ասել է, որ տղամարդը  ձերբակալումից հետո պարբերաբար բղավել է «Ալլահ աքբար»։

Էմմա Չոբանյան