Մեսսին Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում (2-0) գոլ հեղինակեց 11-մետրանոցից. գրում է armsport.am-ը:
Այդ խաղը Մեսսիի համար 70-րդ դարձավ ՉԼ խմբային փուլում։ Մինչ Մեսսին ոչ ոք չի հասել այդ ցուցանիշին։
Մեսսին առաջին ֆուտբոլիստն է, որը ՉԼ 16 խաղարկությունում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» G խմբում առաջին տեղը զբաղեցրեց։