Ադրբեջանը շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ. Մնացականյանը՝ Ուենդի Մորթնին

Լուրեր

28.08.2026 | 18:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
28.08.2026 | 18:39
Ռուսական հարվածից այրվել է «Խորտիցա»-ի գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել
28.08.2026 | 18:35
«Ինտերի» նախագահն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը
28.08.2026 | 18:26
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել
28.08.2026 | 18:20
Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 18:10
Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 339 մլն դրամի վնաս է վերականգնել // Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման մասին ձեռքբերված պայմանավորվածությանը, նշեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ:

Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում: