Լյուքսեմբուրգը 100.000 եվրո է տրամադրում՝ ԼՂ-ում տուժածներին օգնելու համար
Տնտեսություն
28.10.2020 | 19:19Լյուքսեմբուրգը 100.000 եվրո է տրամադրում՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարության թվիթերյան էջից։
Նշվում է, որ այս գումարը տրամադրվել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը՝ պատերազմից տուժած քաղաքացիներին օգնելու համար։