Նախագահի ավտոմեքենան՝ գնորդի սպասելիս

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 7-ին պետգույքի կառավարման վարչությանը կրկին թույլատրվեց աճուրդի հանել ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի մեքենան:

1982 թվականի զրահապատ ավտոմեքենայի մեկնարկային գին սահմանվեց 17 մլն դրամը: Օրերս մամուլը գրեց, որ դեկտեմբերի 12-ի աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Հաջորդ աճուրդը նշանակված է դեկտեմբերի 27-ին: Առաջին նախագահին սպասարկած մեքենան արդեն աճուրդի կդրվի 20 տոկոսով ավելի էժան:

Անկախ Հայաստանի առաջին նախագահին սպասարկած մեքենայի նկատմամբ մեծահարուստների այսպիսի անտարբերությունը բավականին զարմանալի է, թեև՝ նաև հատկանշական: Աշխարհում, սովորաբար, երկրի համար պատմական նշանակություն ունեցող իրադարձություններին կամ դեմքերին առնչվող իրերը բավականին թանկ են վաճառվում: Օրինակ՝ 2017թ. օգոստոսին Սանկտ Պետերբուրգում 19,7 մլն ռուբլով վաճառվեց ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին սպասարկած զրահապատ Mercedes-Benz S-klasse Trasco Bremen լիմուզինը: Ferrari F430 ավտոմեքենան, որը նախկինում պատկանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այս տարվա ապրիլին Ֆլորիդայում, Auctions America-ի կազմակերպած աճուրդում վաճառվեց 270 հազար դոլարով: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մեքենան 2011թ. մարտին աճուրդում վաճառվեց 2,5 միլիոն դոլարով և այլն:

Որևէ հայտնի դեմքի օգտագործած իրի վաճառքի արժեքը բացահայտում է այդ գործչի հեղինակությունը: Մեզանում ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման որոշումն ազդեց առաջին հերթին նախկին նախագահի թանկարժեք գույքի վրա: Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերին, երբ ավտոմեքենան առաջին անգամ էր հանվել աճուրդի, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կես կատակ ասել էր «Ժողովուրդ» թերթին՝ «Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»:

Փաստորեն, չի մտածել: Գուցե սպասում է գնանկմա՞նը:

Սևակ Հակոբյան