Կարմիրգյուղում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերից Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում մեկնարկել են Սերգո Ավետիսյան եւ Հովհաննես Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Սերգո Ավետիսյան փողոցում ասֆալտապատվում է 2 715, Հովհաննես Շիրազ փողոցում՝ 3 650 քմ ճանապարհահատվածներ: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչ ասֆալտապատումը ՖԱՎՈՐԻՏ –Մ ՍՊԸ շինարարական կազմակերպությունը նշված փողոցներում իրականացրել է ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ, այնուհետև աշխատանքները շարունակել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ կապալառու կազմակերպությունը:

Նշված փողոցներում կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել է խճային հիմք, տեղադրվել են բազալտե եզրաքարեր, ապա իրականացվել է ասֆալտապատում: Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ դեկտեմբերի 16-ը, սակայն, շինարարական կազմակերպության պատասխանատուի հավաստմամբ, արդեն ամբողջությամբ ավարտին է հասցվել Սերգո Ավետիսյան փողոցի ասֆալտապատումը, իսկ Հովհաննես Շիրազի փողոցում աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: