Խախտումներ են արձանագրվել մարզային պոլիկլինիկաներում և շտապօգնության կայաններում․ ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այսօր ներկայացրեց առողջապահական համակարգի հաստատությունների աշխատանքի վերաբերյալ իրականացված մարզային մոնիթորինգի արդյունքները: Մարզային 30 բժշկական հաստաստություններում՝ 10 շտապօգնության կայաններում և 20 պոլիկլինականերում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել շտապօգնության մեքենաների, բրիգադների քանակը, այլև եղածներն էլ գտնվում են վատթար վիճակում, տեխնիկապես հագեցած չեն և որոշ դեպքերում էլ դեպքի վայր են հասնում ուշացումով։

Մոնիթորինգի հիմնական մասն իրականացվել է պացիենտների և բուժաշխատողների շրջանում անցկացված հարցումների միջոցով։ 1,5 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում խախտումներ են արձանագրվել նաև պոլիկլինիկաներում։ Հիմնական դժգոհությունը եղել է շենքերի անբավարար պայմաններից, սարքավորումների բացակայությունից, տրամադրվող դեղերի որակից։

Այս ամենին զուգահեռ խնդիրներ են եղել նաև սպասարկման և անվճար բժշկական օգնության հետ կապված։ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ զեկույցը կտրամադրվի Առողջապահության նախարարությանը։ Նա հույս հայտնեց, որ նախարարությունից հետևողական կլինեն և մատնանշված խնդիրները կկարգավորվեն։

Լիլիթ Շաբոյան