Երևան-Գյումրի ճանապարհին քաղաքացիներն արգելում են թուրքական բեռնատարների շարժը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Արդեն 1.5 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մի խումբ քաղաքացիներ նկատել են, որ թուրքական համարանիշներով մի քանի բեռնատարներ են շարժվում, որից հետո քաղաքացիները կանգնեցրել են նրանց ու արգելում են տեղաշարժը։

Թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն իրենց վրդովմունքն էին հայտնում՝ ասելով. «Թուրքերը ադրբեջանցիների ու վարձկանների հետ հայերի դեմ կռիվ անեն, իսկ մեր թավշյա կառավարությունը չտեսնելո՞ւ է տալիս, մանավանդ այս օրերին ինչպե՞ս են թուրքական բեռնատարներն ազատ տեղաշարժվում։ Հետաքրքիր է, արդո՞ք մեր հայկական բեռնատարները կկարողանային այսպես անվտանգ շրջեին Ադրբեջանում, Թուրքիայում։ Հաստատ նման բան չէր լինի։ Եթե թուրքը գլխատում ա, ռմբակոծումա խաղաղ բնակավայրերը, հիվանդանոցները, էլ ի՞նչ սպասես դրանցից։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը հետամուտ լինի այս հարցին։ Ասում են՝ թուրքական ապրանքները բոյկոտենք, եթե բոյկոտում ենք, բա էս ֆուռերը ո՞նց են ազատ ելումուտ անում Հայաստանում։ Թուրք-ադրբեջանցու հետ պետք է խոսենք իրենց լեզվով»։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր քաղաքացիների հետ բանակցություններ վարելուց հետո բեռնատարները տեղափոխեցին ոստիկանության Աշտարակի բաժին՝ պարզելու հանգամանքները։