«Գյումրեցի նկարիչները՝ Արցախի ու հայ զինվորի համար»․ արվեստագետները միանում են համահայկական դրամահավաքին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

Այս օրերին առաջնագծում կանգնած զինվորի ամուր թիկունքն են ապահովում նաև գյումրեցի արվեստագետները։ Գյումրիում մի քանի օր է՝ մեկնարկել է «Գյումրեցի նկարիչները՝ Արցախի ու հայ զինվորի համար» նախաձեռնությունը։ Այս ցուցահանդես-ակցիայի ընթացքում վաճառված նկարներից ստացված գումարը փոխանցվում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքին։

Նախաձեռնության հեղինակ, նկարիչ Աշոտ Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ արվեստագետներն էլ իրենց զենքով են փորձում օգտակար լինել Արցախին ու սահմանին կանգնած զինվորին։

«Ամենագլխավոր հարցը, որպես հայ մարդ, կանգնած լինենք մեր բանակի, մեր պետության մեջքին, քանի որ թիկունքում ենք, արվեստագետներ ենք, սա էլ մեր զենքն է, մենք էլ նկարիչներով ենք հավաքվել»,- ասաց Աշոտ Հակոբյանը։

Նա նշեց, որ գաղափարն առաջացել է միանգամից, մեկ շաբաթ պատրաստվել են, շրջանակներ պատրաստել, իրազեկել ու հիմա ամենօրյա գրաֆիկով աշխատում են։
Աշոտ Հակոբյանի խոսքով՝ հիմնական խորհուրդն այն է, որ հավաքվել ու իրար կողքի վաճառում են երեխաների, ուսանողների ու վաստակավոր նկարիչների աշխատանքները։

«Թե՛ երեխաների, թե՛ մյուս նկարիչների գործերը վաճառվում են սիմվոլիկ՝ 5․000 դրամով։ Այսինքն՝ իմիջի հարց չկա, կարևորը մենք դառնանք ամուր գիծ ու օգնենք մեր Արցախին, բանակին։ Հեղինակներ կան՝ իրենց այդ գործերը մինչև 200-300 եվրոյով են վաճառվում, բայց մարդիկ բերել են, 5․000 դրամով 6 տարեկան երեխայի գործի կողքին նույն գնով վաճառում են՝ հանուն գաղափարի։ Ակցիան օր օրի հասունանում է, նկարիչների, արվեստագետների ոգևորությանը չափ ու սահման չկա»,- ասաց նախաձեռնության հեղինակը։

Վաճառքի են հանվում փոքր գործեր՝ տարբեր գրաֆիկաներ, յուղանկարներ, նույնիսկ կերամիկա։ Հեղինակները շրջականների գույներով կազմել են Արցախի ու Հայաստանի դրոշները։ Չնայած գործերը վաճառվում են 5․000 դրամով, սակայն գնորդներն ավելի են վճարում։

«Օրինակ, այսօր մեր լավ բարեկամը՝ Երևանից ընկերը, 3 գործի համար 100․000 դրամ փոխանցեց։ Մեկը 20․000 է տալիս, մյուսը՝ 10․000 դրամ»,- ասաց Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ ակցիայի միայն առաջին օրը 35 գործ է վաճառվել և գրեթե 200․000 դրամի հասույթ է փոխանցվել հիմնադրամին։
Գյումրեցի նկարիչների աշխատանքները կիրակի ու երկուշաբթի օրերին վաճառվում են Գյումրիի Աբովյան փողոցում՝ Քըրք Քըրքորյանի արձանի մոտ, մնացած օրերին՝ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի գլխավոր մուտքի մոտ։ Գործերի վաճառքից գոյացած հասույթն ամեն երկուշաբթի ժամը 15։00-ին ամփոփվելու և փոխանցվելու է համահայակական հիմնադրամին։

Հարցին՝ որքա՞ն կտևի ակցիան, Աշոտ Հակոբյանը պատասխանեց․ «Ինչքան մենք կանք, ինչքան կարող ենք ստեղծագործել, նույն ֆորմատով պիտի շարունակվի, որովհետև հազար ձևի պետությունը ծախսեր ունի։ Արցախը պիտի նորից սարքենք՝ Ղազանչեցոց վանքից կսկսենք, մնացածով կվերջացնենք»։

Էմմա Չոբանյան