«Ազատամարտիկներն օգտագործվում են». Ինչու Վովա Վարդանովը չի միանում Վոլոդյա Ավետիսյանի պայքարին ու չի պաշտպանում Ժիրայր Սեֆիլյանին

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

Ազատամարտիկ, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը factor.am-ի հետ զրույցում ասում է, որ ազատամարտիկներն այսօր պասիվ են քաղաքական պայքարում և չեն միանում, օրինակ, բանտից նոր դուրս եկած ու կառավարության դիմաց նստացույց անող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, քանի որ նրանց «բազմիցս օգտագործել են»:

«90-ականներից ազատամարտիկները օգտագործվեցին, ես եմ օգտագործվել նաև տարբեր ընտրություններում: Անընդհատ ազատամարտիկներին օգտագործել են, չարաշահել են ազատամարտիկի տիտղոսը»,- ասում է նախկին ազատամարտիկը:

Ըստ նրա՝ ազատամարտիկների ներգրավվումը քաղաքական պայքարներում ցանկալի արդյունք չի տվել: «Չեմ կարծում, որ էն խնդիրները, որ լուծվել են, ազատամարտիկների համար շատ կարևոր էին: Կարևոր էր մարդու համար, որը ազատամարտիկ էր»,- նշում է նա՝ հավելելով, որ ողջունում է Վոլոդյա Ավետիսյանի պայքարը, սակայն կցանկանար, որ այն լիներ ոչ թե քաղաքական, այլ զուտ ազատամարտիկների և զինվորականների սոցիալական խնդիրների համար, ինչպես նախկինում:

Ինչ վերաբերում է փաստին, որ ազատամարտիկները պասիվ են ու գրեթե չեն մասնակցում Շուշիի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դատին, ապա Վովա Վարդանովն ասում է, որ ինքը պարտավոր չէ պաշտպանել Սեֆիլյանին:

«Քաղաքական պայքարն էն բանն է, որ ամեն մարդ ինքն է մտածում որ կողմում գտնվի ու ընդհանրապես կողմ բռնի՞, թե՞ չէ: Ժիրայրի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, Ժիրոն վաստակաշատ ազատամարտիկ ա, բայց ո՞վ ա ասում, որ ես իրա հետ պարտադիր պիտի համաձայնվեմ: Ժիրայր Սեֆիլյանի տակտիկան ինձ դուր չի գալիս, ես ինչի՞ պետք է իրեն պաշտպանեմ, չեմ էլ ուզում իր կողքը գտնվել»,- ասում է Վարդանովը:

Միևնույն ժամանակ Վովա Վարդանովը հայտարարում է, որ հենց իրենք թույլ չեն տալու, որ Արցախի ազատագրված տարածքները վերադարձվեն փոխզիջումի տեսքով. «Չեմ կարծում, որ ազատամարտիկների ձայնը կանտեսեն: Հըլը թող մեկը փորձի հող վերադարձնի»:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ ազատամարտիկ Վովա Վարդանովի հարցազրուցում:

Մարինե Խառատյան