Թրամփը ԼՂ հակամարտությունը «հեշտ գործ» է անվանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.10.2020 | 22:24ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ: Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կզբաղվենք դրանով: Դա կլինի … Ես դա անվանում եմ «հեշտ դեպք»: Մենք կզբաղվենք դրանով: Գնացեք ասեք ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչո՞ւ ոչ: Հեշտ է, եթե գիտես՝ ինչ ես անում»,- հայտարարել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է՝ «նրանք (հայերը) լավ մարդիկ են, որոնք կռվում են դժոխքում»։
Տաթև Ֆռանգյան