Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։

«Նամակում, մասնավորապես, նշված է, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ոտքի է կանգնել հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների և Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց ապագան որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության՝ աներկբա կերպով հայտարարելով, որ թույլ չի տա, որ չարը հաղթի:

Մասիս Մայիլյանը Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից խորին երախտագիտություն է հայտնել արցախցիների խաղաղ ապրելու ձգտումներին հաստատուն աջակցության համար՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: