Եթովպիային զայրացրել է «ամբարտակը պայթեցնելու» մասին Թրամփի հայտարարությունը

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Եթովպիայի վարչապետը հայտարարել է, թե իր երկիրը «չի հանձնվի որեւէ տեսակի ագրեսիայի» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ Եգիպտոսը կարող է ոչնչացնել Նեղոսի վիճահարույց ամբարտակը:

«Մեծ եթովպիական վերածննդի ամբարտակը» արդեն երկար ժամանակ է դարձել վիճաբանությունների առարկա Եթովպիայի, Եգիպտոսի եւ Սուդանի միջեւ:

Թրամփը հայտարարել էր, թե Եգիպտոսը չի կարող հանդուրժել ամբարտակի գոյությունը եւ կարող է «պայթեցնել» կառույցը:

Եթովպիան գտնում է, որ Միացյալ Նահանգներն այս հարցում կողմնակալ դիրք է գրավում հօգուտ Եգիպտոսի:

Եգիպտոսը իրեն անհրաժեշտ ջրի կարիքները հոգում է հիմնականում Նեղոս գետի հոսքով, եւ այժմ մտահոգված է, որ ամբարտակի պատճառով գետի ջրի հոսքը կկրճատվի, ինչի արդյունքում իր տնտեսությունը մեծապես կտուժի:

Նեղոսի վրա կառուցվող ամբարտակը, որի համար ծախսվել է չորս միլիարդ դոլար, կառուցումների վերջնական փուլն ավարտվելուց հետո, կդառնա Աֆրիկայի ամենահզոր հիդրոէլեկտրակայանը:

Սուդանը նույնպես մտահոգություններ ունի` կապված այս ամբարտակի հետ:

Երեք այս երկրների միջեւ բանակցությունները նախագահել է Միացյալ Նահանգները: Այժմ գործընթացը շարունակում է Աֆրիկյան միությունը: