Դեսպան Մկրտումյանը իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվային Արևելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասքեսին:

Մոնտեվիդեոյում տեղի ունեցած արարողության ժամանակ, որին ներկա էին նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները, Ուրուգվայի նախագահը բարձր է գնահատել հայ համայնքնի դերը երկրի կյանքում, ուրախությամբ հիշել է իր իր մանկության տարիներին հայ հարևանների ջերմ վերաբերմունքը իր ընտանիքի նկատմամբ:

Հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտումյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Ուրուգվայի նախագահի Հայաստան այցելությունը իրականացնելու ուղղությամբ․ – «Հայաստանի բոլոր նախագահները այցելեցին Ուրուգվայ: Մենք գնահատում ենք, որ Ուրուգվայը առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն շատ ենք կարևորում, որ իրականացվի նախագահի այցելությունը Հայաստան, ինչը հնարավոր է գալիք տարի: Եթե Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականը Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում հաջող հանդես գա, նախագահը կարող է ներկա գտնվել և դրանից հետո այցելել Երևան»:

Դեսպան Մկրտումյանը Մոնտեվիդեոյում հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիան Քեչիչյանի և Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարգարյանի հետ: