Ինչ սպասել Փաշինյանի՝ ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի, հայտարարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը համաձայն է միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային, տարատեսակ քննարկումների առիթ դարձավ։ Բաքվում շտապեցին սա որակել իբրև բանակցություններից հրաժարվելու մասին հայտարարություն, ինչի կապակցությամբ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ևս մեկ անգամ ներկայացրեց Փաշինյանի ուղերձի էությունը, այն է՝ Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։

«Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը և շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները:

Ըստ այդմ, հայ ժողովուրդը պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժը՝ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով»,- նշեց խոսնակը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ հնարավոր է խնդրի լուծում, եթե կա փոխզիջում։ Սակայն երբ հակառակ կողմից հնչում է միակողմանի կապիտուլյացիայի պահանջ, միանգամայն տրամաբանական է կարծել, որ դիվանագիտական լուծում չկա։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ դիմելով ժողովրդին՝ ասաց, որ փոխզիջումների այսօր էլ է պատրաստ, բայց այն, ինչ ընդունելի է հայկական կողմի համար, Բաքուն մերժում է:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում զուգահեռներ տանելով վարչապետի խոսքերի և այս օրերին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մոսկվա ու Վաշինգտոն այցերի միջև՝ նշում է. «Ռազմական գործունեությունը չի նշանակում դիվանագիտության բացառում, դա պետք է լինի զուգահեռ: Երբ ասում եմ՝ հարցի լուծումն այլ ընտրանք չունի, քան ռազմականը, չեմ ասում, որ չպետք է լինի դիվանագիտական-քաղաքական գործունեություն: Թող լինի, քանի որ դրանք փոխկապակցված են: Միայն ու միայն ռազմի դաշտում հաջողություններ ունենալուց հետո դիվանագիտական հանդիպումները կտան արդյունք»:

Հակոբ Բադալյանն էլ ասում է՝ չկա դիվանագիտական լուծում, որովհետև հակառակորդը խոսում է միայն պատերազմի լեզվով, բայց Հայաստանը չի կարող դուրս մնալ քաղաքական գործընթացներից:

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը զուգահեռ, ըստ Արման Նավասարդյանի, հայկական զինուժը պետք է լայնամասշտաբ գրոհ իրականացնի:

Փաշինյանը երեկ նշեց՝ փոխզիջումների տարբերակի դեպքում հայկական կողմն ազգային նշաձողից կարող էր ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ վարչապետը շատ պարզ նշել է, որ խնդիրը չունի դիվանագիտական լուծում, որովհետև Ադրբեջանը մերժում է ցանկացած փոխզիջումային տարբերակ:

Ի դեպ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ վերստին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Մինչդեռ, նմանատիպ որևէ հայտարարություն, այդ թվում՝ փոխզիջման վերաբերյալ, Ալիևի կողմից չի հնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան