ՀՀ ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Վաշինգտոնում նախատեսված չէ․ ՀՀ գլխավոր հյուպատոս

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ընդհանուր դիրքորոշում ունեն և միակարծիք են, որ պետք է մարդասիրական հրադադարը հաստատվի, պետք է խաղաղության հաստատման և հակամարտության կարգավորման լուծումներ գտնել:  Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը:
«Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Այդ ժամանակ Վաշինգտոնում է գտնվելու նաև Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն նրա հետ ընդհանուր հանդիպում նախատեսված չէ»,- ասաց Բայբուրդյանը:

Նրա խոսքով՝ Պոմպեոն հույս է հայտնել, որ գուցե հնարավոր լինի նոր զինադադար հաստատել այս հանդիպումների արդյունքում:

«Ամերիկյան քաղաքականությունը և աջակցությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի խաղաղարար ջանքերին՝ հրադադարը իրականացնելու և հրադադարի մեխանիզմները հաստատելու ուղղությամբ, չափազանց կարևոր են: ԱՄՆ-ը կարևորագույն դերակատարություն ունի, տեսնում ենք դրական տեղաշարժեր, բայց ուզում ենք, որ դրանք ամբողջությամբ իրացվեն և դրական արդյունքներ արձանագրվեն ընդհանուր ջանքերով:

Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ սա օրական պատերազմ չէ, սա մեր խաղաղասեր հայ ժողովրդին պարտադրված պատերազմ է՝ նպատակ ունենալով բնաջնջել հայ ժողովրդին»,- նշեց ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Մանրամասները՝ տեսանյութում: