Թուրքիան նպատակ ունի հայերի նկատմամբ էթնիկ զտում և կոտորած իրականացնել․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Բոլորը

Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ շարունակվում է, և այն շարունակվում է միջազգայնորեն դատապարտելի միջոցներով, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների կատարմամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը։

Նա նշել է, որ Արցախում ապրում են մարդիկ, որոնք այսօր օգնության կարիք ունեն, բայց միջազգային կազմակերպություններն ու երկրները հնարավորություն չունեն այդ օգնությունը տրամադրել այնտեղ բնակվող մարդկանց, այդ թվում՝ կանանց և երեխաներին։ Խոսելով Ադրբեջանի կողմից իր դիակները չհեռացնելու փաստի մասին՝ դեսպանն ասել է, որ դա սպառնում է համաճարակի աղբյուր դառնալ․ «Այդ աղետը կարող է տարածվել նաև տարածաշրջանից դուրս»։

Արմեն Բայբուրդյանի խոսքով՝ Թուրքիան է գլխավոր դերակատարը տարածաշրջանում անկայունության հաստատման գործում և հետապնդում է իր ազդեցությունը բարձրացնելու նպատակ։ «Թուրքիան ոչ միայն կողմնակալ է, այլ նաև նպատակ ունի հայերի նկատմամբ էթնիկ զտում և կոտորածներ իրականացնել, իրենց կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնել»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։