ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպումն ավարտվեց. ովքե՞ր էին ներկա

Լուրեր

04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՅԴ-ում արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպում էր ընթանում: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ քննարկել են Արցախի և ներկա իրավիճակին վերաբերվող հարցեր:

Նա նշեց, որ իրավիճակը մտահոգիչ է և արտաքին ճակատում բեկում է պետք մտցնել: Factor.am-ի հարցին, թե արդյոք Արցախի նախագահի կողմից ուղարկված նամակի մասին մամուլում գրված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Սաղաթելյանն արձագանքեց՝ «Հարցրեք այդ մասին վարչապետին»։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, այդ նամակը երեկ վարչապետը ներկայացրել է արտախորհրդարանական ուժերին, ինչը հարուցել է վերջիններիս մտահոգությունը։

Հավելենք, որ ՀՅԴ փակ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը և այլք:

Ներկաներից Արթուր Վանեցյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, ասաց, որ  ասելու շատ բան կա, բայց ռազմական դրության ավարտից հետո։ Մյուս մասնակիցները հապշտապ հեռացան, նրանց հարց ուղղելու հնարավորություն չեղավ: