Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes

Լուրեր

04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
Բոլորը

Երեք շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների համար պատերազմ սկսվեց հայ ու ադրբեջանցի զինվորների միջև։ Սա վերածվեց վերջին 26 տարիների ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենալայնածավալ բռնության։ Մարտերն արագ թեժացան, քանի որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով սկսեց հարվածներ հասցնել, ինչին պատասխանեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, գրում է Forbes-ը։

Լրատվականը նշում է, որ նոր ձեռքբերված հրադադարը տևել է մի քանի րոպե, իսկ կողմերը մեղադրում են միմյանց հարյուրավոր կյանքեր խլած հակամարտությունը վերսկսելու մեջ։

Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի բնիկներն ու աշխարհասփյուռ հայկական սփյուռքն անհանգստացած ու վախեցած է։ Ամերիկահայ ռոք երաժիշտ,  System of a Down խմբի մենակատար, Գրեմմիի արժանացած Սերժ Թանկյանի համար այս պատերազմն առանձնակի մտահոգիչ է, գրում է Forbes-ը։

Ցեղասպանությունից մազապուրծ եղած Թանկյանի տատիկն ու պապիկը Լիբանանից Ամերիկա են տեղափոխվել , երբ նա փոքր երեխա է եղել։

«Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն։ Ամեն օր»,- պատմում է 53-ամյա Թանկյանը։

Վերջին շաբաթների ընթացքում Թանկյանը բարձրացնում է հակամարտության հարցը `փորձելով իրազեկել և հումանիտար օգնություն հատկացնել, նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհը տարված է  COVID-19 համաճարակով, իսկ ԱՄՆ-ում նախապատրաստվում են նախագահական ընտրություններին:

Խոսելով Forbes-ի հետ՝ Թանկյանը նշում է , որ մեկ  վշտանում է, մեկ իրեն հպարտ է զգում, մեկ է բարկանում է:

«Մեզ համար սա կարծես գոյաբանական պայքար լինի: Ես խոսում էի գերմանական լրատվամիջոցների հետ և չասեցի, , բայց մտածում էի այն մասին, թե ի՞նչ կզգային իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Մենք մեզ հենց այդպես ենք զգում: Մեզ համար սա իսկապես վիրավորական է, քանի որ Էրդողանի իշխանությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա փոխարեն Ադրբեջանի հետ միասին հարձակվում է մեզ վրա։ Այստեղ կա ազգային խտրականություն, կա ատելություն։  Լեռնային Ղարաբաղի մարդիկ, ովքեր իրենց անկախությունն են ստացել 1994 թվականին, խաղաղ ապրում են, կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, զբաղվում են գործարարությամբ։ Մեր երեխաներին չենք սովորեցրել ատել ինչ-որ մեկին, չնայած մեր անցյալին։ Մենք նայում ենք դեպի ապագան։ Սա ամբողջ աշխարհի հայ համայնքի համար շատ ցավոտ է»,- ասել է Թանկյանը ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Թանկյանը նշում է, որ ընդդեմ խաղաղ բնակչության կիրառվում են արգելված կասետային ռումբեր, ինչը մարդու իրավունքների ոտնահարում ու պատերազմական հանցագործություն է։

«ՆԱՏՕ-ն նրանց չկանգնեցրեց, չնայած Թուրքիան այդ կառույցի անդամ է։ ԵՄ-ն դեմ է խոսել հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությանը, սակայն ժամանակն է պատժամիջոցներ կիրառելու ՝ անմեղ մարդկանց սպանությունները դադարեցնելու համար»,- ասում է Թանկյանը։

Լրատվականի այն հարցին, թե ինչպես է մեծանուն հայազգի երաժիշտը գնահատում Ջո Բայդենի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությունը, Թանկյանն ասում է.

«Ես բարձր եմ գնահատում փոխնախագահ Բայդենի և Քամալա Հարիսի հայտարարությունները, որ անհրաժեշտ է  Թուրքիաjiն ասել է, որ չմիջամտի հակամարտությանը, իսկ Ադրբեջանին ճանաչել որպես ագրեսոր: Դա ճիշտ ուղերձ է»:

Տաթև Ֆռանգյան