Դաժան պատերազմ շփման գծում. մահ և լքված դիակներ Լեռնային Ղարաբաղում․ NYT

Լուրեր

04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
ԱՄՆ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները հաղթել են մի շարք նահանգներում, որտեղ տասնամյակներով գերիշխել են հանրապետականները
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում շփման գծում գարշահոտությունն անտանելի է։ Զինյալների դիերն այստեղ ընկած են արդեն մի քանի շաբաթ։ Այս մասին գրել է New York Times-ի թղթակից Անտոն Տրոյանովսկին։

«Կովկասի լեռներում, որտեղ Եվրոպան հանդիպում է Ասիային, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի տարածքի շուրջ արդեն 3 շաբաթ տևող հակամարտությունը վերածվել է դաժան պատերազմի»,- գրել է հեղինակը։

Ըստ հոդվածագրի՝ Ադրբեջանը զինվորների շարասյուներ է զոհում՝ փոքրիկ տարածքներ գրավելու համար։ Այն խաղաղ բնակիչները, որոնք մնացել են այստեղ, ապրում են խոնավ ու չջեռուցվող ապաստարաններում, իսկ ոմանք քնում են փռված ստվարաթղթե տուփերի վրա։

Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի քաղաքների հրթիռակոծությունների արդյունքում զոհվել են տասնյակ քաղաքացիական բնակիչներ և հարյուրավոր զինվորներ, իսկ գիշերները լցվել են սարսափեցնող պայթյուններով ու դղրդյուններով։

Լրագրողը պատմել է, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ ինքը եղել է շուրջ 4 օր, հեռվից հաճախ լսվում է հրետանային կրակ:

«Ուրբաթ ուշ երեկոյան քաղաքը ենթարկվեց հարձակման: Ամբողջ գիշեր օդային հարձակման մասին ազդանշաններ էին հնչում, հարվածներ էին հասցվում, հյուրանոցի հյուրերը նետվում էին նկուղ: Արկերից մեկն ընկավ քաղաքի կենտրոնում՝ դեղին լույսով լուսավորելով հյուրանոցի իմ պատուհանը: Լեռնային Ղhարաբաղի ճարտարապետ Մանուշակ Տիտանյանն այս պատերազմական գործողությունների արդյունքում արդեն կորցրել է իր գործերից մեկը՝ Շուշիի բլրի գագաթին գտնվող մշակույթի տունը, տանիքն այլևս չկա, դրա մի կտորը խրված է դիմացի ծառի մեջ»,- պատմում է լրագրողը:

Հոդվածում նշվում է, որ Կասպից ծովում նավթագային հանգույց հանդիսացող Ադրբեջանը գործի է դրել գերժամանակակից ԱԹՍ-ներ ու հրետանային համակարգեր, որոնք գնում է Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից: Բայց հակամարտությունից երեք շաբաթ անց Ադրբեջանը չի կարողացել իր այդ ռազմական առավելությունը վերափոխել տարածքայինի, իսկ սա նշանակում է, որ սպասվում է երկար պատերազմ: Այն կարող է վերաճել ավելի լայն ճգնաժամի՝ Ադրբեջանի հիմնական գործընկերոջ՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի ներգրավմամբ, որն էլ իր հերթին Հայաստանի հետ ունի փոխադարձ պաշտպանական դաշինք:

«Շաբաթ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին հրադադարի մասին, որպեսզի լուծեն դիակները հավաքելու և գերիներին փոխանակելու հարցը: Բայց, ինչպես մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի դեպքում, մարտերը շարունակվեցին»,- հավելել NYT-ի թղթակիցը:

Տաթև Ֆռանգյան